«Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի կանաչ ծիլեր կան»․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, Ժնևում՝ գործակալության շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի շողեր կան, չնայած որ աշխարհում վարակման մոտ 20 միլիոն դեպք կա, իսկ մահվան դեպքերի թիվը մոտենում է 750 000-ի: Այս մասին հայտնում է ԱՀԿ մամուլի ծառայությունը:
«Տեղյակ եմ, որ ձեզանից շատերը սգում են, ու սա աշխարհի համար դժվար պահ է»,-ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը: «Սակայն ուզում եմ հստակություն մտցնել՝ կան հույսի կանաչ ծիլեր, ու անկախ նրանից, թե որտեղ է գտնվում երկիրը, տարածաշրջանը, քաղաքը կամ ավանը, երբեք ուշ չէ Covid-19-ի բռնկմանը դիմադրելու համար։ Մեկոնգ շրջանի մի քանի երկրներ, Նոր Զելանդիան, Ռուանդան և Կարիբյան ավազանի և Խաղաղ օվկիանոսյան կղզու շատ պետություններ կարողացել են հաղթահարել համավարակը վաղ փուլում»,-հավելել է նա: Գեբրեյեսուսն օրինակ է բերել Նոր Զելանդիային, թե ինչպես է պետք հակազդել կորոնավիրուսին: Մասնավորապես, հանգստյան օրերի ընթացքում Նոր Զելանդիայի վարչապետ Ժասինդա Արդերը նշել է, որ 100 օր է, ինչ երկրի ներսում չի հայտնաբերվել նոր՝ «դրսից եկող» վարակակիրներ։

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
25428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
30028.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
69123.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82621.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
87019.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
231816.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
226516.10.2026, 20:48