«Քոչարյանն առնվազն մի քանի անգամ թեժ գարուններ և աշուններ է խոստացել»․ ԱԺ պատգամավոր

Արման Բաբաջանյանը լրագրողի դիտարկմանը, թե իշխանության նախկին ներկայացուցիչներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ակտիվացել են՝ սոցիալ-տնտեսական սրացման ֆոնին, նկատել է, որ նրանք, 2018 թվականից ի վեր, մերթընդմերթ ակտիվություն են ցուցաբերում՝ անկախ սրացումներից։
«Ռոբերտ Քոչարյանն առնվազն մի քանի անգամ թեժ գարուններ և աշուններ է խոստացել։ Նրանք չեն խորշել ակտիվություն ցուցաբերել նույնիսկ այն ժամանակ, երբ սահմանին էական լարվածություն կար»,- ասել է ԱԺ պատգամավորը։
«Թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի՝ նույնիսկ փողոցային ճանապարհով իշխանության գալու նրանց նկրտումներն ու մտադրություններն ինձ համար զավեշտի ժանրից են, որովհետև երկուսին, ըստ էության, միավորում է լեգիտիմության տոտալ բացակայությունը, և նրանք երբևէ չեն հենվել հանրային աջակցության, լեգիտիմության հիմքի վրա։ Մինչդեռ Հայաստանում որակական այնպիսի փոփոխություն է տեղի ունեցել, որ առանց անհրաժեշտ վստահության անհնար է իշխանություն վերադարձնելու որևէ նկրտում և հավակնություն ունենալ»,- «Ֆակտոր»-ի եթերում նշել է Արման Բաբաջանյանը։

Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է
3507:24
«Հետևողականությամբ քանդվում են պետականության հիմքերը»․ Արսեն Ջուլֆալակյան
8103:06
«Թիրախավորվում են ՀՀ-ի պետական և ազգային ինքնության հիմնասյուները»․ Դավիթ Անանյան
9002:06
«Բոլորը ստացել են պարգևավճարներ՝ մեծ-մեծ խոսելու, սուտ խոստումներ տալու ու գործ չանելու համար»․ Մեսրոպ Առաքելյան
9501:06
«Ըստ այս կենդանու՝ ընտրողները լափի մեռած են»․ Գագիկ Համբարյան
11200:30
«Հրահանգում է նստեցնել իր դեմ պայքարողներին»․ Սևակ Հակոբյան
8900:06
«Երկիրը հանձնել են Թուրքիայի ու Ադրբեջանի վերահսկողությանը և խոչընդոտներին փորձում են մեկուսացնել»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
78Երեկ, 23:54
«Սա խայտառակություն է, վնասվում է նաև երկրի հեղինակությունը»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
86Երեկ, 23:30