«Վարչապետից սկսած` պիտի պատասխան տան». վրաերթի զոհ դարձած զինծառայողի մայրը պնդում է` հակագազով են եղել

Ճամբարակում վրաերթի հետևանքով մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանի մայրը պատմում է, որ երդման արարողությունից հետո երրրորդ օրը նրան հանել են սարերը, ասել են՝ տագնապի համար փորձեր են անում: «Հանել են, կիլոմետրուկես երեխես քայլեց, ասել ա՝ հետ էինք մնում, մամ, մի քանի հոգի, մենակ ես չէի, մեկս մեկի քաշում էինք, որ տանենք: Երևի էդ էր եղել պատժի պատճառը: Մեկն ասում է՝ ճաշարանում են կռիվ արել, հոգնած երեխեքը ո՞նց ճաշարանում կռիվ կանեին:
Ժամը իննին իմ երեխեն ինչ իրավունք ուներ փողոցում, էն էլ՝ հակագազով: Ոչ տեսել ա, ոչ լսել ա: Հակագազով են եղել երեխեքը: Ով որ առաջին օգնությունը ցույց է տվել, նա է տեսել: Հակագազով չլինեին, կլսեին, կտեսնեին: Այ ՊՆ, կարո՞ղ ա քո խելքին ենք: Ես պնդում եմ՝ հակագազով են եղել: Հակագազերը պահել են, հետքերը մաքրել են, նոր խաբարը տարածել: Իրենց Սարգսյանով, իրենց շտապի պետով, իրենց ՊՆ նախարար Պապիկյանով, իրենց վարչապետով, վարորդով պիտի պատասխանատվության ենթարկվեն: Էս ՊՆ-ն, որ ասում է՝ ե՞ս եմ մեղավոր, բա ո՞վ ա մեղավոր: Ու հիմա ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
...Սպանեցիք իմ երեխուն, դաժանաբար սպանեցիք իմ երեխուն:
Նրա սիրտը հիվանդ էր, ասել էին՝ բանակ կտանենք սահմանափակումով: Ասել էին՝ չես վազելու, դիրքեր չես գնալու, փաստացի ամեն ինչ էլ արել ա: Բա էլ խի՞ էիք տանում բանակ ձրի հաց ուտո՞ղ: Իմ երեխան վազելուց շունչը կտրվում էր, այդքանով հանդերձ տարել են»,- ողբում է մայրը:
Առավել մանրամասն՝ «Նյուզ»-ի հարցազրույցում:
Հիշեցնենք՝ ՊՆ-ն ու ՔԿ-ն հերքել էին տեղեկությունը, թե նորակոչիկները հակագազերով են վազելիս եղել՝ որպես պատիժ:

«Կորպուսից հրաման են տվել՝ հակագազերը հավաքեք, ամենածանր հոդվածը դա ա». վթարից մահացած զինվորի հայր (տեսանյութ)
1300:00
«Վարչապետից սկսած՝ պիտի պատասխան տան». վրաերթի զոհ դարձած զինծառայողի մայրը պնդում է՝ հակագազով են եղել (տեսանյութ)
32Երեկ, 23:48
«Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ը կազմալուծվում է
66Երեկ, 23:24
«Հայաստանը չի խոչընդոտի զորահավաքից խուսափող ռուսների մուտքը երկիր»․ Ալեն Սիմոնյան
62Երեկ, 22:42
«Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը». Վահե Դավթյան
66Երեկ, 21:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն բնակավայր է ետ գրավել
139Երեկ, 20:54
«Եվրոպան լրիվ ցնդել է». Հովհաննես Իշխանյան
76Երեկ, 20:36
«Ինչո՞ւ մարդկային այսպիսի ռեսուրս ունենալով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն գեներացնում փողոցային պայքար». Տիգրան Պասկևիչյան
72Երեկ, 20:00