Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր՝ օգոստոսի 12-ին, հրամանագիր է ստորագրել համաձայն որի՝ հանրապետությունում 2020-ի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 22-ը ներառյալ:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հի-վանդության (COVID-19, այսուհետ նաև՝ վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 251 դեպքերը, որոնցից 231-ը՝ առողջացած (2020 թվականի ապրիլի 12-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 245), ինչպես նաև այն, որ Արցախի Հանրապետությունում ու Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված՝ մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար, իսկ 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ընթացքում կիրառված միջոցառումներն ու սահմանափակումներն էական ազդեցություն են ունեցել վարակի տարածման դեպքերը նվազեցնելու գործում, հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով Արցախի Հանրապետության Նախագահը լիազորված է երկարաձգել արտակարգ իրավիճակի ժամկետը, եթե արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետի ավարտը, և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդ-վածի 20-րդ կետով և 133-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշում եմ.
1. Երկարաձգել Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով:
2. Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցա-խի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրի 1-ին կետում «օգոստոսի 12-ը՝ ժամը 22:00-ն» բառերը փոխարինել «սեպտեմբերի 11-ը՝ ժամը 22:00-ն» բառերով.
2) հրամանագրի հավելվածում՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել անցակետով նշված անձանց մուտքի հատուկ պայմաններ։
Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ սույն հավելվածով և Պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Պարետի որոշմամբ անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը կարող է արգելվել, ինչպես նաև սահմանվել մուտքի այլ առանձնահատկություններ»,
բ. 24-րդ կետում «20 և ավելի» բառերը փոխարինել «40-ից ավելի» բառերով:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6609:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
270Երեկ, 19:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
171Երեկ, 17:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
197Երեկ, 15:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
196Երեկ, 13:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
195Երեկ, 08:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
22209.11.2026, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
47209.11.2026, 16:25