«Թեհլերյանն էլ զենքով լուծեց մեր հարցը, բայց արդարացվեց». Գարեգին Միսկարյան
![]() 289 Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 10:20 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես դատավոր չեմ, որ ծռերին պատժեմ կամ արդարացնեմ, բայց ես՝ որպես քաղաքացի կանգնել եմ փողոցում, հեռացրել եմ նրանց ում դեմ ծռերը դուրս էին եկել զենքով, որ գա նորը, ժողովրդի իշխանությունը, ձևավորի նոր, արդար դատարան ու էդ դատարանը որոշի ծռերը մեղավոր են, թե ոչ, եթե մեղավոր են ինչքան և ինչում, եթե ոչ՝ ինչպես և ինչու։ Բայց ես դա չեմ տեսնում։ Փոխարենը տեսնում եմ նախկինների նկատմամբ կատարած ոտնձգության մեջ նախկինների կողմից մեղադրվողներին նախկին դատախազով և նախկին դատավորներով պատժելու գործընթաց։ Այո, սա արդարադատություն չի, որովհետև այն ինչ եղավ հեղափոխություն չէր։ Այն ինչ եղավ, գնալով հեռանում է նաև իշխանափոխության սահմաններից, և սկսում նմանվել իշխանաժառանգության։ Մեկ էլ, նրանց, ովքեր հարցնելու են. «Բա, զենքով մտել են, բա ի՞նչ էիր ուզում», պիտի ասեմ՝ այո, ես դեմ եմ զենքով հարցեր լուծելուն, դրա համար եմ ասում, որ ոչ թե ես կամ ինչ-որ մեկը պիտի քններ, այլ պիտի արդար դատարանով քննվեր գործը... որովհետև Թեհլերյանն էլ զենքով լուծեց մեր հարցը, բայց արդարացվեց...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
