ՀՀ վարչապետը՝ արցախյան խնդրի և Տավուշի սահմանին հուլիսյան ռազմական գործողությունների մասին
![]() 308 Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 12:40 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի «Hardtalk» հաղորդման եթերում անդրադարձել է արցախյան խնդրին: «Դառնալով ՀՀ վարչապետ՝ ես առաջարկել եմ նոր բանաձև խաղաղության հաստատման համար: Ես ասել եմ՝ ղարաբաղյան կոնֆլիկտի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով ասել է, որ լուծումները պետք է ընդունելի լինեն նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահը չի ընդունում իմ առաջարկը»,- ասել է վարչապետը: Հաղորդավարը հիշեցրել է այս տարվա հուլիսին Տավուշի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունները՝ նշելով, որ դրանք վկայում են, որ «ՀՀ-ի քաղաքականությունը, կարծես թե, չի մշակում գործողություններ՝ խաղաղություն հաստատելու համար»: Ի պատասխան ՀՀ վարաչապետն ասել է, որ տավուշյան դեպքերին ռազմական գործողություններն առաջինը սկսել է Ադրբեջանը: Նա հիշեցրել է Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե վերջինը կլուծի ղարաբաղյան հարցը՝ օգտագործելով ռազմական ուժը: Ի պատասխան վարչապետի խոսքի՝ հաղորդավարն ասել է, որ Ադրեջանի ղեկավարությունն էլ հայտարարել է, թե «գործողություններն առաջինը սկսել է Հայաստանը»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
