«Ուզում եմ առանց՝ «Ո՞ւր էիր Աստված» կանչելու, Արթուր Մեսչյանին մի քանի թեթև հարց տալ». Նաիրա Զոհրաբյան
![]() 339 Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 12:20 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը ՝ «Աջափնյակ» Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո սոցմեդիայում մի անհասկանալի երաժշտական ընդմիջում սկսվեց։ Բոլորը, որպես «истинный» ֆեյսբուքցիներ, իրենց պարտքը համարեցին հրաժեշտի լալահառաչ մակագրություններով տեղադրել Մեսչյանի երգերն ու օրվա թրենդին համապատասխան՝ հատկապես՝ «Ուր էիր Աստված», երգը։ Գուցե Արթուր Մեսչյանը լավ «բարդ» երգիչ է, գուցե նա նաև լավ ճարտարապետ է։ Ես չգիտեմ, բայց պրոֆեսիոնալների հետ չեմ վիճում։ Հիմա կա՞ Աջափնյակում բնակիչ, ով տուն է գնում մետրոյի «Աջափնյակ» կայարանով։ Եթե կա, խնդրում եմ ինձ տեղյակ պահի, թե որտե՞ղ է մետրոյի «Աջափնյակ» կայարանը. ի դեպ, ըստ Մեսչյանի՝ երկու կայարանները, որովհետև ինքը Աջափնյակում խոստացել էր մետրոյի երկու կայարան կառուցել։ Իսկ եթե լուրջ, հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում՝ «եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»։ Դուք երևանցուն, ձեր քաղաքական թիմին անվերապահ աջակցություն տված երևանցուն կամ՝ ձեր թիմի աջակցություն չտված երևանցուն ուրիշ բան չունե՞ք ասելու, թե ինչպե՞ս եղավ, որ իրականում ոչ մի բան էլ չեղավ ու դուք և ձեր թիմը ընդամենը հերթական անիմաստ սկվազնյակներն արեցիք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
