«Այդ գաղափարների քարոզչությունից հրաժարումը համազոր է ինքնասպանության». Արտակ Զաքարյան
![]() 326 Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ., 03:05 Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց ազգային գաղափարախոսության նպատակը հայ ժողովրդի գոյապահպանումն է ու բնականոն զարգացումը: Ազգի գոյապահպանման առաջին հիմնապայմանն անկախ, ամբողջական հայրենիքի առկայությունն է, երկրորդը՝ անկախ պետականության առկայությունը, երրորդը՝ ազգային մշակույթի համակարգի առկայությունը. ազգային մշակույթն ազգային դաստիարակության հիմնական լծակն է: Առանց ազգի հայրենիք չկա, առանց հայրենիքի՝ ազգ: Հայրենիքի բովանդակությունը հողն է, ձևը՝ ազգային մշակույթը: Առանց ազգային մշակույթի ազգային Հայրենիք չկա: Հողն ազգերի հայրենիք է դառնում ազգային մշակույթով: Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ձեռք է բերել իր ինքնությունը, ազգային դիմագիծը, բնավորությունը, մշակույթը, որոնք պայմանավորված են Հայաստանի բնակլիմայական և աշխարհաքաղաքական պայմաններով ու առանձնահատկություններով: Հայ ժողովուրդն ունի մեկ Հայրենիք՝ Հայկական լեռնաշխարհը, որի տարբեր մասերը բռնազավթել են այլ պետություններ: Հետևաբար հայոց ազգային գաղափարախոսության հիմնական նպատակը Հայրենիքի կորցրած տարածքների ազատագրումն է: Հայ ժողովուրդը, եթե կամենում է գոյատևել, պարտավոր է ազգի, հայրենիքի, մշակույթի և անկախ պետականության գաղափարները դարձնել ազգային դաստիարակության առանցք: Հրաժարումն այդ գաղափարների քարոզչությունից համազոր է ինքնասպանության: Ժողովուրդը պետք է նույնանա իր հայրենիքի հետ: Անկախ հայրենիքը և պետականությունը պետք է լինեն յուրաքանչյուր հայի բարձրագույն գաղափարը: Հայը Հայրենիքից կտրվելը պետք է համարի ողբերգություն: Ապրում և գոյատևում են այն ժողովուրդները, որոնք անձնազոհաբար պայքարում են իրենց հայրենիքի անկախության համար: Կռվելով՝ ժողովուրդը հայրենիք է պահում, փախչելով՝ կյանքն է պահպանում, բայց կորցնում է հայրենիքը, որը դնում է իր և իր ժառանգների՝ որպես հայի, կործանման սկիզբը»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
