Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Գողթանիկ գյուղում 22-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել

Գողթանիկ գյուղում 22-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել
1397
Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ., 09:50

Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:13-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը և ջրասուզակ։

Ջրասուզակը գետից դուրս է բերել Լևան Ա-ի (ծնված 1998թ.) դին:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: