«89 անձ ցանկություն է հայտնել մեր կողմից առաջարկված տարբերակով վերադառնալ ՀՀ». Էդմոն Մարուքյան
![]() 284 Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ., 13:50 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես հիշում եք, տասն օր առաջ դիմել էի վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով կազմակերպել ՀՀ քաղաքացիների և նրանց շարժական գույքի՝ Վրաստանի տարածքով հատուկ շարասյունով ոստիկանական ուղեկցությամբ վերադարձը հայրենիք։ Տեղեկացնում եմ, որ այս պահին ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար։ Այդ անձանց տվյալները քիչ առաջ փոխանցել եմ վարչապետին ու հայտնել, որ ցանկը վստահաբար կարող է ընդլայնվել, եթե ՀՀ կառավարությունը բանակցությունների արդյունքներով հանդես գա հայտարարությամբ, որ հստակ որոշված օրը վերոնշյալ եղանակով մեր քաղաքացիները տեղափոխվելու են հայրենիք։ Սույն առաջարկության կապակցությամբ կառավարության պատասխանը ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
