«ԿԳՄՍՆ-ի որոշումը շատ սխալ է և խոցելի». Սմբատ Գոգյան
![]() 356 Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ., 18:10 «Շատ մեղադրանքներ հնչեցին իմ հասցեին այսօր և վերջին 2-3 շաբաթների ընթացքում ագիտացիա էր կազմվում այդ ուղղությամբ, թե ինչու ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ մի կերպ չզրկեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանին դոկտորի գիտական աստիճանից։ Եվ ասեմ, որ վարչական վարույթը բավարարող այդ 28 և 34 էջանոց փաստաթղթերի մեջ այդ մասին նույնպես գրված էր»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։ Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ինքը ռեկտորի նախկին թեկնածուին արդարացնում էր, մյուսին մեղադրում՝ Գոգյանն ասաց. «Դա հերքելու համար պարզապես մի բան ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը նայող հանձնաժողովի մեջ ինքս եղել եմ և ասել ենք, որ կան արտագրություններ»:
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից Դիանա Գալոյանի վարչական բողոքները բավարարելուն, և ԲՈԿ նախագահի հրամանները անվավեր ճանաչելուն՝ Սմբատ Գոգյանն ասաց, որ այս որոշումները հնարավոր է վիճարկել դատական կարգով։ «Մենք նույնիսկ կհետաքրքրվենք, թե արդյոք հնարավոր է Կառավարությանը բողոքարկել այս որոշումը, որովհետև մեր կարծիքով՝ այն շատ սխալ է և խոցելի»,- ասաց նա։ Մանրանասները՝ տեսանյութում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
