«Այդ ո՞նց է լինում, որ Ճվճվ Արոյի որդին 2 ոստիկան է սպանում ու համաներմամբ ազատ է արձակվում». Արա Պապյան
![]() 1108 Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 09:55 «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարց ոստիկանապաշտ հայրենակիցներիս. Այդ ո՞նց է լինում, որ տխրահռչակ Ճվճվ Արոյի ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ (08.01.2018թ.) ոսկե զավակը՝ Սարգիս Վարդանյանը, երկու տարվա ձգձգումից հետո մի կերպ դատապարտվում (29.01.2020թ.) է 6 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն բանտում անցկացնում է ընդամենը 66 օր (կրկնում եմ՝ վաթսունվեց օր) և համաներումով ազատ է արձակվում (3.04.2020): Ուզում եմ հիշեցնել, որ սա տեղի է ունեցել ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՄԲ: Հանցագործության նկարագրությունը. Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ գերազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ՝ ՈՍՏԻԿԱՆ Արեգ Դավթյանին և ուղևոր՝ ՈՍՏԻԿԱՆ Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Եթե չլքեր վայրը և օգնություն ցույց տար մեքենայի մեջ ճխլված ոստիկաններին, ապա ոստիկաններից առնվազն մեկը ողջ կմնար»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
