Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Շաքի գյուղի մոտակա դաշտում սմերչ տեսակի հրթիռ է հայտնաբերվել

Շաքի գյուղի մոտակա դաշտում սմերչ տեսակի հրթիռ է հայտնաբերվել
882
Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 10:45

Օգոստոսի 14-ին՝ ժամը 17:58-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել,
որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր)
տեսակի հրթիռ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից
սահմանվել է հերթապահություն։
Հայտնաբերված զինամթերքը ՊՆ աշխատակիցների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք։