Մահացել է ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը. ՊՆ-ն ցավակցական խոսք է հղել
![]() 249 Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ., 21:40 Մահացել է ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը, ինչի կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն ցավակցական խոսք է հղել. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը». Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքերն առավել հնչեղ են դառնում հատկապես այն ժամանակ, երբ վտանգվում են հայրենքի սահմաններն ու ժողովրդի անդորրը: Երբ առյուծածին մայրերի հերոս որդիները հայրենիքի փրկության նժարին դնում են ամենաթանկն ու սեփական արյամբ գրում հարազատ ժողովրդի ճակատագիրը: Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը՝ Բավական Աբրահամյանը, մեկն է այն մայրերից, որոնց սիրասուն ու հայրենապաշտ սրտում մեր գոյապայքարը սնող ակունքն է, որոնց անմնացորդ նվիրումը, սերն ու ուժը կերտում են սահմանին կանգնած քաջերի ոգին ու հայրենիքի համար կյանքը չխնայելու առաքինությունը: Բավական Աբրահամյանի նման մայրերի կերպարով է ամբողջանում հայրենիքի կերպարը մեր սրտում, ու նրանց հանդեպ սիրով է չափանշվում մեր սերը առ Հայրենիք: Բավական մայրիկը ավարտեց իր երկրային ուղին և գնաց միանալու այն սուրբ Մայրերի աստղաբույլին, որոնց խնկելի ձեռքերում մեր հայրենիքի ճակատագիը մնաց աննկուն ու չբեկվեց: ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Բավական Աբրահամյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մաղթում ոգու ամրություն և ուժ կորուստը հաղթահարելու համար»,- նշված է ցավակցական խոսքում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
