Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Բելառուսի վարչապետը հայտարարել է՝ երկրում գործադուլ չկա 

Բելառուսի վարչապետը հայտարարել է՝ երկրում գործադուլ չկա 
942
Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 00:30

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել է բելառուսական ձեռնարկություններում գործադուլների բացակայության մասին:
Նրա խոսքով՝ երկրի տնտեսության բոլոր հատվածները աշխատում են բնականոն ռեժիմով։ «Հոսքագծերը կանգ չեն առել, մարդիկ աշխատում են»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նա հաստատել է «դժգոհ խմբերի» առկայությունը, որոնք այդ կերպ իրենց վերաբերմունքն են արտահայտում տեղի ունեցածի նկատմամբ․ «Հատկապես տխուր է այն, որ փորձում են ներքաշել ուրիշներին»,- ընդգծել է Գոլովչենկոն: Վարչապետը կարծում է, որ «աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչների մեծամասնությունը ցանկանում է աշխատել և հասկանում է, որ նման անօրինական ակցիաների անցկացումը կործանարար ճանապարհ է»:
Բելառուսում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները։ Քաղաքացիները դեմ են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներին: Երկրում գործադուլ են հայտարարել երկրի գլխավոր արդյունաբերական ձեռնարկությունների հազարավոր աշխատակիցներ և աջակցել ցուցարարներին: Ի նշան իշխանությունների գործողությունների դեմ բողոքի՝ պետական հեռուստաալիքներից հեռանում են աշխատակիցները։ Լուկաշենկոն գործադուլները անվանել է «դանակի հարված թիկունքից»։