«Զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ, խոստովանել է, որ դա վրիպում էր». Սերժ Սարգսյան
![]() 504 Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ., 15:40 «Այո՛, իհարկե ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ, և նա խոստովանել է, որ դա վրիպում էր»,- այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը: «Երբ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ միգուցե այսպիսի խնդիր է եղել, հետո ստուգմամբ պարզվել է, որ նման բան չի եղել: Այնպես որ, դա թյուրիմացություն է եղել»,- արձագանքել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխաններից մեկի ժամանակ հայտնել էր հետևյալը. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
