Սերգեյ Մեղրյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագա՞հ. «Ժողովուրդ»
![]() 357 Ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ., 09:35 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում տեղեկություններ են տարածվել, թե առաջիկայում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ դառնալու պարագայում, վերջինի պաշտոնը բաժին կհասնի Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին, որը հիշեցնենք իր պաշտոնին նշանակվեց Դատական ակտերի կատարման մասին օրենքում փոփոխություններ անելու և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի շնորհիվ, քանի որ վերջինի ընկերն է: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգում տարածված լուրերից տեղեկացավ, որ չի բացառվում առաջիկայում փոփոխություններ արվեն նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար սահմանված չափորոշիչներում ևս հերթական անգամ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին կհաջողվի իր ցանկալի թեկնածուին կարգել այս անգամ էլ ՍԴ նախագահ: Ամեն դեպքում, այս սցենարն այժմ ամենաքննարկվողներից է: Միևնույն ժամանակ մեր տեղեկություններով, Վճռաբեկ դատարանի նախագահ, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո դատական համակարգի որեւէ ներկայացուցչի հետ չի շփվել, ինչը դատական համակարգում պայմանավորում են ներքին անհանգստությամբ: Բանն այն է, որ նա ի սկզբանե համաձայնվել էր Վճռաբեկ դատարանի նախագաի պաշտոնից հրաժարվել ՍԴ նախագահ դառնալու ակնկալիքով եւ հիմա անհանգիստ է՝ կհաջողվի՞ պլանները մինչև վերջ առաջ տանել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
