«Այդ նույն սուտը կրկնում են Քոչարյանի աջակիցները». Լյովա Եղիազարյան
![]() 354 Ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ., 09:40 «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի երիտասարդ հանրապետական Սերժի խայտառակ հարցազրուցը քննադատողներին վիրավորելուց հետո հայտարարեց, որ նա եղել է Շուշիի «Հարսանիք լեռներում» օպերացիայի թիվ մեկ պատասխանատուն: Սա չիմացության արդյունք չէ: Սա պատահական ասված խոսք չէ: Սա հանրապետական ջահելների համոզմունքն է: Այդ սուտը հետևողականորեն մտցրել են նրանց ուղեղները, որպեսզի չեղած տեղից հերոս կերտեն: Այդ նույն սուտը կրկնում են Քոչարյանի աջակիցները: Անկախ նրանից, թե ով իրեն կվերագրի որպես Շուշի օպերացիայի պատասխանատու, ստիպված եմ հիշեցնել: «Հարսանիք լեռներում» կամ «Հրազդան» գործողությունը մշակել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը Գուրգեն Դալիբալթայանի ղեկավարությամբ: Այն ստորագրել են Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը: Հիմա դուք որոշեք, թե ովքեր են օպերացիայի պատասխանատուները»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
