«Ասում են՝ 1 կիլանոց ձուկը 2200 դրամով կառնեն, ո՞վ կառնի, դուք քաղաքացի եք, կառնե՞ք». ձկնորսներ
![]() 343 Ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ., 18:15 «էսօր կանգնե ասում են՝ 1 կիլանոց ձուկը 2200 դրամով կառնեն, ո՞վ կառնի, դուք քաղաքացի եք, կառնե՞ք: 65 դրամի վճար են սահամանել, փոքր Սևանից ծով չմտնել են սահմանել, ու սենց շատ բաներ..., բոլոր ծով մտնողներս համաձայն ենք, որ յուրաքանչյուրիս կոդ տան, տանենք էդ տերմինալներով մուծում անենք, ամիսը ինչ-որ գումար մուծենք մեր բանակին, տանենք մեր պետական մուծումներն անենք, էլի մեր ձուկը բռնենք»,- լրագրողների հետ զրույցում ներկայացնելով իրենց խնդիրները, ասացին ձկնորսները, որոնք փակել էին Սևան-Երևան մայրուղին: Նշենք, որ ցուցարարների հետ հանդիպման են եկել Շրջակա միջավայրի նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը: Գնել Սանոսյանն ասաց, որ խնդրի հետ կապված երեքշաբթի քննարկում կլինի և ձկնորսներին վերջնական պատասխան կտան: Այս պահին Սևան-Երևան մայրուղին բաց է: Հիշեցնենք՝ Հունիսի 18-ի Կառավարության որոշմամբ թույլատրվել է Սևանա լճում սիգ ձկան փորձարարական որս անել, բայց միայն այն դեպքում, երբ ձուկը 500 գրամից ոչ պակաս է կշռում։ 1 կգ-ի համար բնօգտագործման վճար է սահմանվել 65 դրամը։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն էլ հայտարարել էր, որ Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ բարեփոխումները ցավոտ են լինելու: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
