Մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով. «Ժողովուրդ»
![]() 1324 Շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ., 09:20 Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.939 մլրդ ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով կամ 2.8%-ով։ Իսկ, ահա, տարեսկզբի համեմատ՝ պետական պարտքն ավելացել է 618 մլն դոլարով կամ 8.4%-ով։ ՀՀ կառավարության պարտքը՝ դոլարային արտահայտությամբ, կազմել է 7,460.94 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 9.16%-ով, իսկ 2019 և 2018թթ․ հուլիսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 15.47%-ով և 20.69%-ով: ՀՀ կառավարության արտաքին պարտքը՝ դոլարային արտահայտությամբ, կազմել է 5,576.65 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5.26%-ով, իսկ 2019 և 2018թթ․ հուլիսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 13.47%-ով և 14.4%-ով: Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.324 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ՝ պետական պարտքի ծավալն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8%-ով»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
201Երեկ, 11:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
58523.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
59623.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
103922.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
70622.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
91622.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
55822.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
101122.04.2026, 00:13
