«Մենք չենք ստեղծելու պաշտոններ, որ հետո ինքներս զբաղեցնենք դրանք». Դանիել Իոաննիսյան
![]() 305 Կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ., 16:15 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է՝ նախորդ իշխանության ներկայացուցիչները չափազանց ծանր են տարել այն, որ Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները միավորվելու են մեկ՝ Գերագույն դատարանի մեջ: Ես չեմ անդրադառնա այդ որոշման տակ ընկած բազմաթիվ հետազոտություններին, ուսումնասիրություններին ու հիմնավորումներին, որոնք պատրաստվել են թե՛ մեր հանձնաժողովի իրավաբան-անդամների, թե՛ այլ իրավաբան-գիտնականների, և թե՛ միջազգային փորձագետների կողմից... Առաջիկայում իրենք՝ մասնագետները կներկայացնեն այդ ամենը (ու հաստատ ինձանից լավ կներկայացնեն): Բայց մի բան հստակ է. ի տարբերություն նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ մենք չենք ստեղծելու մի դատական համակարգ, որը ծառայի որևէ քաղաքական թիմի շահերին և մենք չենք ստեղծելու պաշտոններ, որ հետո ինքներս զբաղեցնենք դրանք: Հ. Գ. Իսկ թե ինչու են իրենց շրջապատի թալանածը պաշտպանելու գործն ստանձնած «Արփինե Հովհաննիսյանները» այդքան ծանր տանում Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների ապագայի մթագնումը, դատեք ինքներդ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
