«Ալիևն Էրդողանից ակնկալում է գործուն աջակցություն պատերազմ վերսկսելու համար». Կարեն Հովհաննիսյան
![]() 384 Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ., 03:10 Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշյան մարտերից հետո Ադրբեջանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում։ Այդ մարտերը ոչ միայն տարածքային առումով էին հատկանշական, այլ նաև տարածաշրջանային ազդեցության տեսանկյունից։ Այսպիսով, Ադրբեջանը, հասկանալով, որ դեպի էներգետիկ անվտանգությունը լուրջ վտանգի տակ է, փորձ է կատարում Թուրքիային ներքաշել ակտիվ խաղի մեջ։ Հենց տավուշյան մարտերի ընթացքում Բաքվի բռնապետը երկու գեներալների գործուղում է Անկարա։ Այս այցից հետո տեղի է ունենում, այսպես ասած, լայնածավալ թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Սակայն սա բավական չէ, և Բաքուն դեռ վախենում է, որ կարող է նոր տարածքներ կորցնել և այնպիսի տարածքներ, որտեղով անցնում են կարևոր ու կենսական խողովակաշարեր։ Արդեն նորանշանակ ԱԳ նախարարին և պաշտպանության նախարարին է գործուղում Անկարա։ Ալիևն Էրդողանից ակնկալում է գործուն աջակցություն պատերազմ վերսկսելու համար, սակայն Էրդողանին հարկավոր է այլ բան, և որպեսզի Թուրքիան իսկապես գործուն քայլերով, այսինքն՝ դառնա պատերազմող կողմ, Ադրբեջանը պետք է որոշ քայլեր ձեռնարկի Թուրքիայի աշխարհաքաղաքական ներկայության ձևական կողմից զատ, նաև իրական կողմն ապահովի։ Այդ իսկ պատճառով, զորավարժությունների ավարտական փուլին մասնակցելու պատրվակով Բաքու են ժամանում թուրքական պաշտպանական գերատեսչության ողջ էլիտան նախարարի գլխավորությամբ։ Այս ամենին ուշի-ուշով հետևում է ՌԴ-ն և ՌԴ-ից Ալիևին գնում են ազդակներ, որ չի կարող ինքնուրյուն կայացնել այնպիսի որոշում, որով Թուրքիան մշտական ռազմական ներակայություն կունենա Ադրբեջանում։ Դեռևս Թուրքիայի ռազմական պատվիրակությանը չճանապարհած, Ալիևն իր իսկ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունենում Պուտինի հետ և, այսպես ասած, իր մտահոգությունը հայտնում Հայաստանին զենք-զինամթերք մատակարարելու ծավալների հետ կապված։ Պաշտոնական Կրեմլն այս ամենից հետո որոշակի փակագծեր է բացում տավուշյան մարտերի հետ կապված և հայտարարում, որ ՌԴ-ն ակտիվ միջնորդական դերակատարություն է ունեցել տավուշյան մարտերի հրադադարի հաստատման գործում։ Նաև հատուկ շեշտվում է, որ հրադադարի հաստատման հաջողվել է հասնել մի քանի միջնորդական փորձից հետո միայն։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Բաքվից է գնացել հրադադարի հաստատման մասին խնդրանք, սակայն չեմ պնդում սա, քանի որ պաշտոնական ոչինչ չի հաղորդվում։ Թուրքիայի հայտարարություններն այդ օրերին բավականին ագրեսիվ և ինտեսիվ էին, բայց որոշ ժամանակ անց, երբ Մոսկվան հայտարարեց, որ տարածաշրջանում ՌԴ-ն իրականացնում է ակտիվ միջնորդական գործունեություն, կարծես թե Թուրքիան այլևս քայլեր չձեռնարկեց այդ պահին։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
