Ադանայում հարյուրավոր հեկտար անտառ է այրվել
![]() 336 Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ., 19:35 Օգոստոսի 23-ին խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Ադանա նահանգի Քոզան (պատմ․՝ Սիս) շրջանի Քույուբեյլի գյուղին հարակից անտառածածկ շրջանում։ Նշվում է, որ 4 տարբեր կետերում բռնկված հրդեհը քամու պայմաններում արագ տարածվել է ու գիշերվա դրությամբ մոխրի վերածել ավելի քան 200 հա տարածք։ Ադանայի նահանգապետի հայտնած տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով տարհանվել է հարակից 6 գյուղերի բնակչությունը՝ ընդհանուր առմամբ 800 տուն, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Հրդեհի մարմանը մասնակցում են մեծ թվով հրշեջներ։ Երեկ օրվա ընթացքում հրդեհաշիջմանը ներգրավվել են 2 հրշեջ ինքնաթիռ և 4 ուղղաթիռ, որոնց գործողությունները գիշերվա դադարից հետո վերսկսվել են այսօր առավոտյան։ Նշվում է, որ մինչ այս պահը հնարավոր չի եղել հրդեհը մեկուսացնել։ Ըստ Ադանայի նահանգապետի՝ հիմնավոր կասկածներ կան, որ հրդեհը միտումնավոր հրկիզման արդյունք է, քանի որ այն ծագել է միանգամից 4 կետից։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
