Aeroflot-ը կանոնավոր թռիչքներ կիրականացնի «Զվարթնոց»-ից
![]() 465 Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ., 22:20 Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ թռիչքներ իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին հայտնում է «Զվարթնոց»-ի «Ֆեյսբուք»-ի էջը: «Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան հինգշաբթի և շաբաթ օրերին իրականացվող չվերթերի տոմսերը կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, ովքեր «Շերեմետևո» օդանավակայանից, որպես տարանցիկ օդանավակայան, կշարունակեն իրենց չվերթերը դեպի Լոս-Անջելես, Շանհայ և եվրոպական երկրներ»,- ասված է հաղորդագրությունում: «Զվարթնոց» օդանավակայանը գրառմամբ խնդրում է նկատի ունենալ, որ «Շերեմետևո» օդանավակայանով տարանցիկ երկիր ճանապարհորդելիս ուղևորները պետք է ունենան ՊՇՌ հետազոտության տեղեկանք (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Հետազոտությունը պետք է արված լինի մեկնելուց ոչ ավելի վաղ, քան 72 ժամ առաջ: Ուղևորը պետք է ուսումնասիրի նաև մեկնման երկրի մուտքի կանոնները և իր մոտ ունենա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
