«Եթե այս սկանդալը ճիշտ է, ապա ԱԱԾ-ն ոչ միայն ՀՀ սահմանադրությունն է խախտում, այլև՝ ԱՄՆ դաշնային օրենքը». Հայկ Մարտիրոսյան
![]() 255 Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ., 11:20 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե այս ամբողջ սկանդալը ճիշտ է, ապա ԱԱԾ-ն ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է խախտում, այլև՝ ԱՄՆ դաշնային օրենքը, համաձայն որի ամերիկյան յուրաքանչյուր տեխնոլոգիական ընկերության համակարգ՝ հաք անելու միջոցով ներթափանցելը դաշնային, միջազգային քրեական հանցագործություն է: Խոսքը վերաբերում է նաև այդ համակարգերի մասնավոր օգտատերերի օգտահաշիվներին: Բայց դա դեռ մի կողմ: Ես դեռևս ամիսներ առաջ էի կանխատեսել, որ կորոնավիրուսային ֆիասկոն բարդվելու է Արսեն Թորոսյանի վրա՝ նրան դարձնելով քավության նոխազ: Դա նախևառաջ Փաշինյանին հատուկ գործելակերպ է. սեփական քաղաքականության և անթույլատրելի անգործության ողբերգական հետևանքների պատասխանատվությունը մշտապես սեփական ուսերից նետել այլոց վրա և դրանով մաքրագործվել չմտածող զանգվածների աչքում: Եթե այս ամենը ճիշտ է, ապա Արսեն Թորոսյանին քննադատելուց առաջ պետք է հասկանանք, որ դրանով մենք մտնում ենք մի կեղտոտ գործընթացի մեջ, որի վերջնական նպատակը մեր հիմարեցումն է երկրի ղեկին կանգնած մարդու կողմից: Թորոսյանի անձը կարևոր չէ: Այն նաև իր նշանակությամբ է անկարևոր եղել Հայաստանի քաղաքական դաշտում: Բազում աններելի սխալները, որ կարող է գործած լինել Առողջապահության նախարարը՝ մեծ համապատկերում պետք է տարանջատվեն այն առավել մեծ հարցերից, որոնցում առաջնային մեղավորը ոչ թե առողջապահական այդ ոչ պոպուլյար կատարածու-չինովնիկն է, այլ այն մարդը, որ թե՛ նրա գործողությունների և թե՛ իրականացրած քաղաքականության հիմնական, առաջնային և երբեմն անգամ միակ պատասխանատուն է: Իսկ այդ մարդն այն մարդն է, որը, ըստ հայկական մամուլի, սեփական հատուկ ծառայություններին փաստորեն ուղղորդում է խախտել ոչ միայն միջազգային ընդդատյայություն ունեցող օրենքներ, այլև՝ սեփական սահմանադրությունն ու օրենսդրությունը: Եվ որ ամենակարևորն է՝ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքն ու անձնական կյանքի իրավունքի բարոյական տիրույթը: Ուրեմն՝ չտրվե՛նք երկրի կառավարչի էժան հնարքին և բոլոր սլաքները չուղղե՛նք մեկին, որ ընդամենը գործիք է եղել մի խաղում, որ նրա ղեկավարն է վարել՝ դրանով ազատելով հենց նույն ղեկավարին՝ պատասխանատվության իր ամենակարևոր բաժնից»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
