«Ադրբեջանի իրական դեմքը սա է». Կարեն Հովհաննիսյան
![]() 364 Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 17:05 Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս Բաքվի բռնապետը փախստականների համար կառուցված ավանում մեծ հարցազրույց էր տվել և ասել, որ Ադրբեջանում լուծված է փախստականների կեցության հարցը։ Նույնիսկ հոխորտաց, որ ավելի լավ բնակարաններ կկառուցվեն արդեն «ազատագրված Ղարաբաղում, որտեղ կգնան ապրելու փախստականները»։ Մինչ Ալիևն զբաղված է ցանկալին իրականության տեղ ներկայացնելով՝ Բաքվում տեղի են ունենում իրական դեպքեր։ Փախստակնները փակել են «Փախստակնների և տեղահանվածների» պետական կոմիտեի դիմացի ճանապարհը, քանի որ այլևս այլ ելք չի մնացել։ Նրանք չունեն ապրելու տեղ, իսկ ով ունի, ապրում են տարրական կենցաղային պայմաններից զուրկ, վթարային շենքերում։ Բաքվի ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով կանանց և երեխաների նկատմամբ, հեռացրել և բացել է ճանապարհը։ Բողոքի ակցիայի մի քանի կին մասնակից ստացել են մարմնական վնասվածք։ Ադրբեջանի իրական դեմքը հենց սա է․․.»: ![]() ![]() ![]() |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08



