«Երկիրն այսօր մեկ այլ բանի մեջ է խեղդվում». Անի Սամսոնյան
![]() 683 Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 05:10 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք այլևս չենք խեղդվում Սերժ Սարգսյանի «գաղջ» մթնոլորտում: Այսպես է համոզել և շարունակում համոզել իշխանությունը հանրությանը: Իմ համոզմամբ՝ երկիրն այսօր մեկ այլ բանի մեջ է խեղդվում՝ սև ու սպիտակի թմբիրի: Տարբեր հարցերով քաղաքացիների արդար բողոքի ձայնը բախվում է պիցցայակերների, դավաճանների, սևերի, սաբոտաժ անողների և հեղափոխական իշխանությանը հոգեբանորեն հալածողների բանավեճին ու վարկաբեկվում: Սա ես չեմ ասում, այլ այն մարդիկ, ովքեր բողոքում են Կառավարության շենքի առջև և նրանց հետ վարվում են այնպես, ինչպես վարվում են մեզ հետ և բոլոր նրանց հետ, ովքեր ունեն իրենց կարծիքը, բայց վախում են արտահայտել այն: Ըստ էության՝ ինչպես նախկինների ժամանակ: Վախը մնում է վախ՝ անկախ դրա պատճառներից: Այս իշխանությունը մարդկանց սովորեցրեց մտքի, խղճի այլասերված և քինախնդիր ազատությանը և դա չարիքի պես խժռում է բոլոր առողջ քննարկումներն ու բանավեճերը: Մարդիկ այսօր ուզում են իրենց տան հարցը լուծվի, իրենց քթի տակ հանք չբացեն կամ անարգել հասնեն ՌԴ, բայց թիրախավորվում են և ընկնում սևուսպիտակի փոսը: Եվ անելանելիությունից կոչ են անում չքաղաքականացնել իրենց հարցերը: Բայց մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց բոլոր հարցերը քաղաքական են, որովհետև որոշում կայացնողները իշխանության համար կռիվ տված և իրենց վստահությունը որսացող քաղաքական դերակատարներ են: Եթե նախկինում Սերժ Սարգսյանն էր մեղավոր, որ քաղաքական դերակատարները իրենց տեղում չեն, այսօր էլ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր: Երբ ԿԳՄՍ նախարարը մուննաթ է գալիս ուսուցիչների և ծնողների վրա, երբ Առողջապահության նախարարը ծիծաղում է մեզ բոլորիս վրա իր ցինիզմի ողջ կատարելությամբ՝ էլի Փաշինյանն է մեղավոր: Նա կարող է փոխել ապաշնորհ նախարարներին, բայց չի անում: Որովհետև նրա իշխանության կարողությունն այդքան է: Ավելին չեն կարող անել: Սա պիտի հասկանան մարդիկ, ովքեր նրանց ուղարկել են իրենց կյանքի համար քաղաքական որոշումներ կայացնելու: Աշունը կարող է թեժ լինել, կարող է նաև չլինել: Համենայնդեպս իշխանության համար այն չի լինելու նույնը, ինչ նախորդ երկու տարիներին»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
