Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում
![]() 380 Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 18:20 Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավարի հարցերին։ Ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիայի ունեցած դերակատարման մասին իր մտքերն արտահայտող Աքարը, ի թիվս բազմաթիվ այլ խնդրների, ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հուլիսին տեղի ունեցած բախումների համատեքստում։ Թուրքիայի Պաշտպանության նախարարը դարձյալ կրկնել է «Ադրբեջանի՝ եղբայր պետություն լինելու, երկու պետություն մի ազգ» լինելու մասին հայտնի թեզերը։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան նույնպես այս հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը, գրում է Ermenihaber-ը։ Հուլուսի Աքարը Հայաստանը ներկայացրել է որպես իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» խառնվող մի երկիր՝ նշելով որ Հայաստանի պահվածքը ոչ մի արդարացում չունի և բոլորը պետք է հասկանան դա։ Թուրք պաշտոնյան շեշտել է, որ համատեղ զորավարժություններով իրենք ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողքին են։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
