«Կարելի է բացել «Գերագույն դատարան» ՀԿ ու գերագույն հաճույք ստանալ այդ մանր «խորամանկությունից»». Ռուբեն Մելիքյան
![]() 312 Շաբաթ, 29 օգոստոսի, 2020 թ., 04:10 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ Սահմանադրական դատարանը և վճռաբեկ դատարանը միավորելու ու Գերագույն դատարան ստեղծելու անպատրաստ որոշումը, ինչպես երևում է՝ լուրջ հակազդեցության է արժանանալու հատկապես մասնագիտական շրջանակներում, ուստի Գերագույն դատարանի պալատական կողմնակիցները նոր, թարմ գաղափարների կարիք ունեն՝ իրենց բաղձանքն իրականացնելու համար։ Օրինակ, կարելի է կատարել «քայլ ձիով» ու Գերագույն դատարանում միավորել ոչ թե Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը, այլ Արդարադատության նախարարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը, կամ, օրինակ, բացել «Գերագույն դատարան» ՀԿ ու գերագույն հաճույք ստանալ այդ մանր «խորամանկությունից» (միտքը հեղինակային չէ - երեկ Թումանյան-Նալբանդյան խաչմերուկին նկատեցի նորաստեղծ «Մարդու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի փառավոր գրասենյակը՝ իր «օրիգինալ» դրոշով ու խորհրդանիշով)։ Մի խոսքով, «ձիով քայլերի» տարբերակները շատ են, իսկ Գերագույն դատարանի անկեղծ կողմնակիցները, թերևս, սպասեն ավելի հարմար ժամանակների, երբ բանավեճին կմասնակցեն ոչ թե պատահական մարդիկ, այլ հեղինակություն վաստակած մասնագետներն ու հանրային գործիչները»։ |

Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
1309:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
7708:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17502:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
205Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
246Երեկ, 23:41
