«Ադրբեջանի երազանքներից մեկը «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակումն է». Աշոտ Ասատրյան
![]() 312 Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 11:35 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի հիմնական երազանքներից մեկը «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակումն է: Ու դրա համար սրանք տարիներ շարունակ ամեն ինչ անում են ու շարունակելու են անել, որ իրենց ահաբեկիչների հետ փոխանակենք մեր տղերքին: Սրանք ամեն գնով ցանկանում են հավասարության նշան դնել իրենց ահաբեկիչների, ովքեր երեխա են սպանել ու հատուկ նպատակով հատել են պետական սահմանը՝ զինված, ու մեր՝ մոլորված ու որևէ ռազմական գործողություն չարած քաղաքացիների միջև: Ու հենց դրա համար տեսանյութեր են նկարելու, դեղեր են սրսկելու, միայն թե հասնեն վերջնական արդյունքի ու հավասարեցնեն իրենց ահաբեկիչների հետ: Սա դրանց երազանքն է, քանի որ «բոլորը բոլորի դիմաց» իրենից ենթադրում է հավասարություն, քանի որ ահաբեկչին չեն փոխանակում ոչ ռազմական իրավիճակում մոլորված անձի հետ: Մենք 5 գերի ունենք թշնամու մոտ. Նարեկ Սարդարյան, Կարեն Ղազարյան, Արայիկ Ղազարյան, Արսեն Բաղդասարյան, Գուրգեն Ալավերդյան»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
