«Այն մարդիկ, ովքեր ներգրավված են այս պայքարում, նրանց շահերին մեծ վնաս է հասցվել». նախարար

«Էն խումբը, որ դժգոհում է՝ դժգոհում է շատ կոնկրետ պատճառներով. պատճառներն իրենցից կհարցնեք: Իրենք բովանդակությունից, ըստ էության, մասնավորապես հանրակրթական պետական չափորոշիչների և ծրագրային չափորոշիչների մասին, կա՛մ գաղափար չունեն, կա՛մ ակնհայտ կեղծում են»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջով այսօրվա բողոքի ակցիային, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Օրինակ, եթե նրանք պնդում են, թե «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան դուրս է գալիս՝ նրանք ստում են, երբ որ ասում են՝ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրերի մեջ՝ նրանք ստում են, երբ որ ասում են՝ բոլոր չափորոշիչներում, օրինակ, սեռական դաստիարակության բաղադրիչ է մտած՝ նրանք ստում են, երբ որ նրանք ասում են՝ «Հայկական լեռնաշխարհ»-ի փոխարեն գրված է «Անատոլիա», նրանք ստում են, և ամբողջ դիսկուրսը տանում են նրան, որ դա վերաբերում է չափորոշիչներին, և նրանք չեն պարզաբանում՝ ի՞նչ ուղղությամբ են տանում այդ քննադատությունը»,- շարունակեց նախարարը՝ հավելելով, որ այդ ակցիաների պատճառն ակնհայտ է. «Սա շատ հստակ է, այն մարդիկ, ովքեր ներգրավված են փողոցային այդ պայքարում, այս բարեփոխումների արդյունքում, նրանց շահերին մեծ վնաս է հասցվել, որովհետև նրանց գործունեությունը ոլորտում եղել է արատավոր և, բնականաբար, այս աղմուկը պետք է բարձրացնեն»:
Ա. Հարությունյանի խոսքով՝ ապատեղեկատվություն է նաև այն, որ ասում են, թե ծրագրերից Խորենացի, Նարեկացի, Սայաթ Նովան են հանում: Ապա դառնալով լրագրողներին նախարարը կոչ արեց՝ ոչ թե խանգարել իրենց, այլ աջակցել, ինչպես նաև՝ կարդալ նախագծի տեքստը և ապատեղեկատվություն չտարածել:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
13503:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
40320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
46020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
46620.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
102617.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97216.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
292016.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
206515.07.2026, 21:35