Մահացել է իրանահայ ճանաչված բարերար Լևոն Ահարոնյանը
![]() 388 Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 23:20 Երեկ՝ օգոստոսի 27-ին մահացել է ազգային-հասարակական գործիչ, բարերար, գործարար Լևոն Ահարոնյանը: Տեղեկությունը փոխանցում է իրանահայ «Ալիք» օրաթերթը: Լևոն Ահարոնյանը ծնվել էր 1930 թվականին, հայկական պատմական Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում: 1980-ական թվականներին երկար տարիներ եղել է Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի անդամ և ատենապետ։ Հայաստանի վերանկախացումից հետո նա առանցքային դերակատարություն է ունեցել Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորման և զարգացման գործում։ Գործչի անմիջական ջանքերով է կառուցվել Իրանը Հայաստանին կապող ժամանակավոր կամուրջը։ 1993 թվականին նա իր գործընկերների հետ հիմնադրել է Իրան-Հայաստան առևտրի պալատը, որը ղեկավարել է երկար տարիներ։ Բարերարի միջոցներով է կառուցվել Թեհրանի Զեյթուն թաղամասի հայոց ազգային «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտեզը։ Նա բարերարությամբ է զբաղվել նաև Հայաստանում. նրա ներդրմամբ վերանորոգվել են դպրոցներ, հիմնանորոգվել է Հայաստանի Բնության թանգարանը: Լևոն Ահարոնյանը եղել է նաև «Յոյս» հասարակական-մշակութային հանդեսի հիմնադիրը: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
