«Ընտանեկան վեճ լուծող դատավորը չի կարող որոշել, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը». Արթուր Ղամբարյան
![]() 309 Շաբաթ, 29 օգոստոսի, 2020 թ., 16:15 Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատական մասնագիտացում, թե՞ սահմանադրական արդարադատության ինստիտուցիոնալ տարրալուծում Վերջին տասնամյակում ՀՀ-ը, հետևելով համաշխարհային պրակտիկային, ընտրել է դատարանների մասնագիտացման քաղաքականությունը՝ տնտեսական դատարան (չի գործում), վարչական դատարան, սնանկության գործերով դատարան, օրակարգում է՝ հակակոռուպցիոն գործերով դատարանների ստեղծումը: Այսօրվա բարդ, բազմաշերտ և օրեցօր ավելացվող օրենսդրության պայմաններում որակյալ արդարադատություն ունենալու համար մասնագիտացված դատարաններն այլընտրանք չունեն: Մինչդեռ՝ այս քաղաքականությանը հակառակ՝ գեղեցիկ, ականջ շոյող, բայց բուն հարցին չվերաբերող շաբլոնային տերմինների օգտագործմամբ (սահմանադրականացված դատարան, ուժեղ և անկախ դատարան, նոր գաղափարախոսություն և այլն) ասվում է, որ, օրինակ՝ ընտանեկան վեճ լուծող դատավորը պետք է ՈՐՈՇՈՒՄ կայացնի այս կան այն օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին: Ինչպես սահմանադրական իրավունքի մասնագետը չի կարող որակյալ կերպով ընտանեկան վեճ լուծել, այնպես էլ (առավել ևս) ընտանեկան վեճ լուծող դատավորը չի կարող (պետք էլ չի) ՈՐՈՇԵԼ (ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՓԱՍՏԵԼ) որ օրենքը հակասում է Սահմանադրությանը: Այնուամենայնիվ վերը նշվածի իմաստը հասկանալու համար պետք է մի քանի նախապայման՝ Երկրորդ՝ ասվածը արժեք ունի, եթե սահմանադրական իրավունքի իմացությունը չի նույնացվում Սահմանադրության տեքստը կարդալու ու վերարտադրելու ունակության հետ. Սահմանադրության տեքստ կարդալ կարող են շատերը, այդ թվում՝ ոչ իրավաբանը, իսկ հասկանալ և մեկնաբանել, առավել ևս՝ որոշել (հաստատել) օրենքի հակասահմանադրականությունը՝ միայն սահմանադրաիրավական մտածողության կրողները: Վստահեցնում եմ՝ սահմանադրական մտածողությունը և, օրինակ, քրեադատավարական մտածողությունը էապես տարբեր են, հիմնված են տարբեր արժեքների, սկզբունքների վրա. Այն ինչ կտեսնի սահմանադրական մտածողության կրողը, ամենայն հավանականությամբ չի տեսնի՝ դատավարական մտածողություն ունեցողը: Սահմանադրական մտածողություն ձեռք է բերվում սահմանադրական արժեքաբանության ոլորտում որակյալ կրթության և մշտական ինքնակրթության պայմաններում: Սկսեք ինքնակրթվել...»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
