«Ռուսաստանի համար սա բացառիկ դեպք է, երբ բնակչությունը հաղթում է բիզնես շահին». Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Ռուսաստանում Կուշտաու սարը հանքարդյունաբերությունից փրկելու համար պայքարը կարծես թե հաջող ավարտ է ունենալու։ Չնայած ուժայինները քանիցս բռնություններ են գործադրել տեղի բնակչության նկատմամբ, ձերբակալել են ցուցարարներին, բայց մարդկանց հաջողվել է իշխանություններին ստիպել լսել իրենց ձայնը։ Սեպտեմբերի 4-ին հավանաբար սարը կստանա հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։
Ի դեպ, Կուշտաուի համար պայքարի ձևերը շատ նման են Ամուլսարի պահապանների գործողություններին․ բացառապես խաղաղ հավաքներ, տեղում պոստերի ստեղծում և տարածքի վերահսկողություն։ Այլ համայնքներից ևս մարդիկ աջակցել են Կուշտաուի փրկության համար տարվող պայքարին։
Սոդա արտադրող բաշկիրական ընկերությունը Կուշտաու սարում հանք շահագործելու թույլտվություն էր ստացել, սակայն տեղի բնակիչների պայքարի շնորհիվ հնարավոր եղավ փրկել սարը ու շրջակա բնությունը կործանումից։
Ռուսաստանի համար սա բացառիկ դեպք է, երբ բնակչությունը խաղաղ հավաքների միջոցով հաղթում է բիզնես շահին։ Պայքարի մասին ֆիլմ է պատրաստել Կսենիա Սաբչակի թիմը»:

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
289Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
302Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
26417.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
26917.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
33716.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
34016.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
27716.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
26916.09.2026, 13:18