«Լուրջ չէ, արդար չէ, անպատասխանատու է». Աննա Կոստանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի տեղ կարդացի, առաջարկում էին դպրոցականների սեղանին մի-մի բաժակ ջուր դնեն, որ դիմակ չկրեն երեխաները, ես էլ կառաջարկեի թխվածք կամ միրգ։ Օբյեկտիվ ու տրամաբանական հարց է բարձրացվում. եթե վարակն այդքան վտանգավոր է, ապա ինչպես են նաև պաշտոնատար անձինք սրճում, ճաշում և ժամանակ անցկացնում ժամանցի վայրերում։
Հարգելի՛ կառավարություն, մասնավորապես պարետատուն, վերանայե՛ք երեխաների դիմակ կրելու պարտադիր պահանջը։
Հայաստանը թեստեր է չէ՞ արտադրում, դպրոց հաճախելուց մի քանի օր առաջ պարտադիր թեստավորեք Հանրապետության բոլոր ուսուցիչներին (դպրոցական անձնակազմին ևս) և երեխաներին։ Այ սա կլինի տրամաբանական և ազնիվ, թե չէ ասում եք՝ այ որ դպրոցները բացելուց հետո վարակը տարածվեց, մեղքը ձեր վիզը։
Լուրջ չէ, արդար չէ, անպատասխանատու է»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
13503:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
40320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
46020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
46620.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
102617.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97216.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
292016.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
206515.07.2026, 21:35