Բաքուն Կրեմլից պարզաբանում է պահանջել Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ

«Ադրբեջանը ՌԴ-ից ակնկալում է համոզիչ փաստարկներ և բավարար բացատրություն՝ Հայաստանին զենք տրամադրելու առնչությամբ»,- հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը: Այս մասին գրում է Интерфакс-ը: «Ադրբեջանը մշտապես ձգտել է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները զարգացնել այնպես, որ կողմերից որևէ մեկի շահերը չտուժեն: Աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող բազմաթիվ որոշումներ կայացնելիս Ադրբեջանը գործել է առավելագույնս անկեղծ՝ նշված գիծը պահելու համար: Ցավոք, Ռուսաստանից մեր մի շարք սպասելիքները չարդարացան»,- ասել է Գուլիևը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևն արտահայտել է Ադրբեջանի դժգոհությունը: Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն հաղորդել էր, որ Ալիևը դժգոհել է, թե հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված բախումներից հետո Ռուսաստանը շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է ուղարկել Հայաստան: Շոյգուի հավաստիացումները, ըստ որի՝ ՌԴ-ն շինաշխատանքներ է իրականացնում Գյումրու 102-րդ ռազմակայանում, չէր գոհացրել ադրբեջանական կողմին: Այդ մասին Շոյգուի այցից հետո հայտնել էր Ալիևի օգնականը:

«Սա արդեն իսկապես լուրջ է»․ Արման Աբովյան
1111:48
«Ու սա այն Եվրոպայի կարծիքն է, ուր ձին թամբած պատրաստվում է գնալ հայ ազգը». Արգիշտի Կիվիրյան
2611:42
«Վատ հայկական Սահմանադրությունն ավելի լավ է, քան՝ լավ ադրբեջանականը». Կարեն Քոչարյան (տեսանյութ)
3511:36
«3 տարի է՝ քրգործ է հարուցված, բայց թեմայով զբաղվող չկա»․ Տիգրան Աբրահամյան
5611:12
Ռուբիոն և Կատարի վարչապետը քննարկել են Մերձավոր Արևելքում կայունության ապահովման հարցերը
12911:07
«Կեղծ երթուղիները չեն փոխարինի իրական միջանցքներին»․ Մոխբերը՝ TRIPP-ի մասին
7310:18
«Սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է». Սրբուհի Գալյան
7710:12
«ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
7710:00