«Սա ծանր և երկարատև հետևանքներ է ունենալու». Լևոն Բարսեղյան
![]() 351 Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ., 18:05 «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հին մարտահրավեր նոր իշխանությունների համար Մազ էր մնացել՝ մոռանայի, հարգելի՛ պատգամավորներ, Հայաստանի մեկ համայնքում մանկապարտեզներն անվճար են, մոտավորապես 80 համայնքում՝ վճարովի, էն մնացած 420 համայնքում մանկապարտեզ չկա, մթոմ էդ երեխաները մեղավոր են, որ էդ համայնքներում են ծնվել: Սա կրկնակի խտրականություն է, հակասահմանադրական է, դիտավոր, անհավասար և անարդար բան է: Սա ծանր և երկարատև հետևանքներ է ունենալու, շատ եմ գրել այդ մասին: Սերժիկների ժամանակ էլ եմ գրել, վերջին երկու տարում էլ: Այդ անարդարությունը կարգի բերելու համար շատ բան պետք չէ, մի քանի պատգամավոր, կամ մեկ պատգամավոր օրենք է գրում, ընդունում են սեպտեմբերի կեսերին, արագացված, մեկ օրում՝ 3-4 ընթերցմամբ, ու մյուս տարվա սկզբից բոլոր մանկապարտեզահասակ երեխաների համար հավասար հնարավորություններ են ստեղծվում, կամ բոլորը գնում են մանկապարտեզ անվճար, կամ բոլորը՝ վճարովի, բայց բոլորի համար մանկապարտեզները պիտի հասանելի լինեն, որ համայնքում չկա մանկապարտեզ՝ արժանապատիվ տրանսպորտի հարց է լուծվում սկզբի համար, որ անվտանգ ու ապահով տանեն-բերեն, հետո արդեն այլ լուծումներ կմշակեք: Չասեք, թե անհնար է 4 ամսում այդ հարցը լուծել: Հեղափոխությունը եղել է, որ 4-40 տարվա անելիքն ու չարածը 4 ամսում լուծվի: Ով չի հավատում, գրեք ցածը: Սա պետության զավթված լինելու հանգամանքին քաղաքական գնահատական տալու պահանջ չէ, ոչ մի խուճապ: Սա հասարակ մի խնդիր է, որ պիտի լուծեք»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
