«Առաջարկում եմ այս տարի գումար չգանձել դպրոցական դասագրքերի համար». Աննա Կոստանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դպրոցական դասագրքերը 5-րդ դասարանից վճարովի են, և դրանց համար ծնողի կողմից վճարվելիք գումարները գնում են «Դասագրքերի շրջանառու հիմնադրամին»։
#COVID_19-ը դեռ չի վերացել, և քաղաքացիներից շատերն էլ համաճարակի հետևանքով կորցրած աշխատանքները դեռևս չեն կարողանում վերականգնել և սոցիալական կայուն վիճակ ապահովել ընտանիքի համար։
Առաջարկում եմ այս տարի գումար չգանձել դպրոցական դասագրքերի համար այն ընտանիքներից, ովքեր ՀՀ կառավարություն տարբեր սոցիալական ծրագրերով անապահով կամ աշխատանքից զրկված են ճանաչվել։ Սա հավելյալ բեռ է սոցիալական ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների համար։ Իսկ ինչպես պետք է բացահայտել այդ քաղաքացիներին, կարծում եմ, դրա ձևերը գիտեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
13503:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
40320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
46020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
46620.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
102617.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97216.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
292016.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
206515.07.2026, 21:35