Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Նոր նախագծով կավելացվի սահմանամերձ բնակավայրում աշխատող ուսուցիչների եկամուտները». Սրբուհի Գրիգորյան

«Նոր նախագծով կավելացվի սահմանամերձ բնակավայրում աշխատող ուսուցիչների եկամուտները». Սրբուհի Գրիգորյան
227
Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ., 22:30

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի քաղաքացիներ, գյուղական բնակավայրում ուսուցման որակի բարձրացման և ուսուցիչների պակասի խնդիրը լուծելու նպատակով շրջանառության մեջ եմ դնում նոր նախագիծ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»:
Սրանով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով եկամտային հարկը 2021 թվականի հունվարի 1-ից հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:
Սա որոշակի չափով կավելացնի սահմանամերձ բնակավայրում աշխատող ուսուցիչների եկամուտները...
Ձեր պատգամավոր»: