«Կառավարությունները կամ դրանց առանձին անդամներ դաժանորեն պատասխան են տալու». Սուրեն Սահակյան
![]() 354 Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 04:20 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներից մեկն ասել ա, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շվեդական փորձն էն ա, ինչին երկարաժամկետ պետք ա ձգտեն այլ երկրները։ Ճիշտ ա, սա դեռ ամբողջ կազմակերպության վեջնական ձևավորված կարծիքը չի, բայց դա ժամանակի հարց ա։ Իսկ երբ որ էդ համոզմունքը լինի, հույս ունեմ հակառակը պնդող երկրները տնտեսական խորը ճգնաժամի մատնող ու սեփական ժողովրդին տառապանքների հանգեցնող կառավարությունները կամ դրանց առանձին անդամներ դաժանորեն պատասխան են տալու։ Մի անգամ ներկայիս բարձր պաշտոնյաներից ու դեռևս հարգելի մնացած եզակիներից մեկն ինձ մեղադրեց, թե շատ էլ, որ հիմնականում ճիշտ եմ դուրս գալիս, պետք չի դա անընդհատ մարդու աչքը խոթել։ Լավ։ Փորձում եմ տենց անել։ Բայց եթե դուք իմանայիք՝ ինչքա՜ն դժվար ա հանրային հոսանքին դեմ գնալը։ Ու երբ դու, ի վերջո, ճիշտ ես դուրս գալիս, ի՜նչ մեծ ա գայթակղությունը վայելել դրա միաժամանակ շատ դառն ու շատ քաղցր պտուղները։ Արդեն որերորդ անգամն ա տենց, բայց ես ձևերը չեմ սովորում։ Պետք ա «գույքագրել» էն մարդկանց, որոնք էդ ճանապարհին քեզ պատրաստ էին մոտակա սյունն անարգանքի սյուն դարձնել ու քեզ գամել դրան։ Սենց անցնում, գնում ա, ու իրենք շարունակում են մոլորության մեջ գցել մարդկանց՝ հստակ իմանալով, որ պատասխանատվության չեն կանչվելու այլ կարծիքի հանդեպ իրենց անհանդուրժողականության համար»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
