«Մեղադրյալ Քոչարյանը վաճառել է Հայաստանի ռազմավարական և հանքարդյունաբերական բոլոր օբյեկտները». Լևոն Գալստյան
![]() 429 Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ., 13:30 Բնապահպան Լևոն Գալստյանը «Ֆակտոր»-ի եթերում ի պատասխան հարցին, թե Ամուլսարի վերաբերյալ Քոչարյանի քննադատությունն արդյոք մտահոգությո՞ւն է նախկին նախագահի կողմից, թե՞ այլ հանգամանքներ կան, ասել է. «Ես էդ մարդկանց մասին ասելիք չունեմ, որովհետև բոլոր ղեկավար պաշտոններ զբաղեցրած մարդիկ ինձ համար հանցագործներ են: Իրենց ասածները գովազդելու կարիք չունեմ: Ես միայն մի բան գիտեմ, որ ոչ ոք չի կարող էս երկարատև պայքարը փորձել իր անձնական կամ խմբային շահագրգռվածության համար օգտագործել: Մեղադրյալ Քոչարյանը վաճառել է Հայաստանի ռազմավարական և հանքարդյունաբերական բոլոր օբյեկտները: Եթե մենք այս երկուսուկես տարիների ընթացքում լուրջ գտնվեինք, կբացահայտեինք, թե ոնց է Ագարակի կոմբինատը վաճառվել 600 հազար դոլարով, Կապանի կոմբինատը՝ 2,5 միլիոն դոլարով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 132 միլիոն դոլարով և այլն… Մեր ընդերքի շահագորոծումը 100 տոկոսով նվիրել ենք ռուսական, կանադական, օֆշորային կազմակերպությունների… Նրանք վճարում են ինչ-որ հարկեր, որ փշրանքներ են և շահագործում են մեր ժողովրդին ապագա սերունդներին պատկանող ընդերքը…»: Լևոն Գալստյանն իր խոսքում նաև հարց է հնչեցրել, թե Քոչարյանն այդ ամենի համար քաղաքական պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, թե՞ ոչ: Բնապահպանը շեշտել է նաև, որ նախկին նախագահին փոխկապակցված ընկերություններն Ամուլսարի ծրագրում կապալառուներ են: |
Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա
410Երեկ, 22:58«Չվերթների չեղարկումն ավիաընկերություններին ավելի քան 250 մլն դոլարի վնաս է պատճառել». #Коммерсантъ
367Երեկ, 15:35«BRICS-ի նկատմամբ Թրամփի քաղաքականությունն ապագա չունի»․ Չինաստանի ԱԳՆ
415Երեկ, 12:59«10% հավելյալ մաքսատուրք կսահմանվի BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ»․ Թրամփ
409Երեկ, 11:10Հութիները Կարմիր ծովում խորտակել են հունական բեռնատար նավ
212Երեկ, 00:12ԵՄ-ն հաջորդ շաբաթ կներկայացնի Իսրայելի դեմ պատժամիջոցները․ #Euractiv
51105.07.2025, 14:3224 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ի՞նչ է հայտարարագրել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
37505.07.2025, 08:54ԱՄՆ-ի Քոնգրեսն ընդունել է Թրամփի «միասնական մեծ գեղեցիկ օրինագիծը»
99004.07.2025, 00:16