«Արմավիրում ու Երևանում ալկոհոլային թունավորումից 11 քաղաքացի է մահացել». ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ:
Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջինները մահացել են, 1 պացիենտի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, կատարվում են անհրաժեշտ բուժական միջոցառումները:
Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել:
Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ, կրկին նույն ախտանշաններով, որոնք ևս մահացել են: Փաստացի, այս պահի դրությամբ ունենք 11 մահվան դեպք՝ նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»:
Թունավորման կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքներում:
Նշենք, որ տվյալները նախնական են, կատարվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների և տուժածների առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Պակիստանում ինքնաթիռն անհետացել է ռադարներից
9112:00
ԱՄՆ հարձակումներին ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում ու Քուվեյթում գտնվող թիրախներին
15009:39
«ԱՄՆ ԶՈՒ-ն Իրանում ավելի քան 80 թիրախ է խոցել»․ CENTCOM (տեսանյութ)
16509:35
Ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի սպանության փորձի համար մեղադրվող կնոջն Ուկրաինայում սպանել են (լուսանկար)
159Երեկ, 19:54
Դամասկոսում պայթյուններ են որոտացել՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում (տեսանյութ)
460Երեկ, 12:46
Կիևում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի (լուսանկար)
451Երեկ, 11:18
«Լոկմարիա կոմունայի քաղաքապետը մահացել է զբոսանավի տիրոջ հետ վիճաբանությունից հետո»․ #LeFigaro
73406.07.2026, 12:34
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր (լուսանկար)
83906.07.2026, 10:51