Տղամարդը զայրույթից կտրել է զարմուհու մատները՝ հեռախոսը գցելու համար

1205
Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ., 23:40
ՌԴ Ուլան Ուդե քաղաքում ձերբակալվել է տղամարդն, ով կատաղության նոպայի մեջ կտրել է իր զարմուհու մատները: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, երբ 5-ամյա երեխան հոր ու հորեղբոր հետ գնացել է խոտհունձի: Կեսօրին անձրև է եկել, մեծահասակները պատսպարվել են անտառում ու սկսել ալկոհոլ խմել: Հորեղբայրը երեխային է տվել իր հեռախոսը, որպեսզի զբաղվի ու իրենց չխանգարի: Սակայն ինչ-որ մի պահի աղջնակն անզգուշաբար այն ցած է գցել ու վնասել: Կատաղության մոլուցքի մեջ հորեղբայրը նրան ստիպել է ձեռքերը դնել կոճղին ու կացնով հարվածելով՝ կտրել է երեխայի երկու մատը: Հանցագործն այնուհետև փախել է անտառ, երեխայի հայրը նրան հասցրել է հիվանդանոց, որտեղ բժիշկները կարողացել են կարել մատներից մեկը:
Գիշերը հորեղբայրը վերադարձել է դեպքի վայր, որտեղ էլ նրան ձերբակալել են:


Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
9810:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
10610:36
««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
190Երեկ, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
194Երեկ, 17:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
149Երեկ, 16:12
Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել
404Երեկ, 14:37
Հրկիզել են Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը
131Երեկ, 13:30
NBC Los Angeles-ի ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
419Երեկ, 10:37