«Շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ»․ Արայիկ Հարությունյան
![]() 962 Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 10:00 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի և սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության, մեր խիզախության ու տոկունության շնորհիվ: Կերտել ենք՝ մտքում փայփայելով ազատ, անկախ ու երջանիկ երկիր ունենալու երազանքը: Այսօր մեր ժողովուրդն այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհին է: Համոզված եմ՝ այն մենք կանցնենք հաջողությամբ, որովհետև կառուցում, շենացնում ու պաշտպանում ենք մեր հայրենի հողը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մեր քաղաքացիների արժանավայել կյանքի համար: Մենք դա կանենք մեր և մեր զոհված ընկերների՝ մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն: Դա բոլորիս սրբազան պարտքն է: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին, ում կյանքի գնով իրականություն է դարձել այս պանծալի տոնը: Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՛ հայ ժողովուրդը»: |

«Տալ մարդուն իշխանություն՝ դա անեծք է մեր իրականության մեջ»․ Շպռոտ
9703:06
«Անհիմն «պատիժները» թեթևացնելը սկսել ենք ընկալել որպես «հաղթանակ»․ Նաիրա Կարապետյան
12302:06
«Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ»․ ԱՄՆ դեսպանատուն
16101:28
«Ալե՛ն Ռոբերտիչ, դու հո Պիեռ Ռիշա՞րը չես․ զսպի՛ր քո «քաղաքական լիբիդոն»․ Արեգ Սավգուլյան
17300:36
«Իրանի ԱԷԿ-ի շուրջ հարվածները կարող են հանգեցնել ռադիոլոգիական խոշոր վթարի»․ Գրոսի
21900:07
Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն»․ Մայր Աթոռ (տեսանյութ)
98Երեկ, 23:54
«Միլիարդավոր դոլար վարկերով ծրագրեր են իրականացնում, սակայն դրանք տարիներով ձգձգվում են». Ոսկան Սարգսյան
137Երեկ, 23:06
«Եթե մեր պատմության մեջ Նիկոլը համադրելի օրինակ ունի՝ ակ-կոյունլուներն ու կարա-կոյունլուներն են». Սամվել Ֆարմանյան
135Երեկ, 22:42
