«Խայտառակություն է, երբ ղեկավարն իր երկրի ամենակարևոր հարցին սխալ է տիրապետում». Հայկ Մարտիրոսյան
![]() 355 Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 11:25 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խայտառակություն է, երբ պետության ղեկավարն իր երկրին վերաբերող ամենակարևոր հարցի ամենակարևոր փաստական պահին կամ սխալ է տիրապետում, կամ միտումնավոր այն սխալ է ներկայացնում: Արցախն «անկախացել» է ո՛չ թե Խորհրդային Միությունից կամ Խորհրդային Ադրբեջանից կամ անգամ Ադրբեջանի Հանրապետությունից, այլ՝ Հայաստանի Հանրապետությունից: Իսկ քանի դեռ կար Խորհրդային Միությունը՝ Արցախը, որ այն ժամանակ ԼՂԻՄ էր կոչվում՝ վերամիավորվեց Հայաստանին: Եվ ոչ մի անկախություն այդ ժամանակ չէր հռչակվել, ոչ մի նման հեքիաթ չի եղել: Ո՞ւր ենք գնում այսպիսի ինքնախաբեությամբ, ո՞ւր ենք շարժվում սեփական բոլորովին թարմ և բոլորին հայտնի պատմությունն ի վնաս սեփական պետության կեղծելու: Եվ ինչո՞ւ: Որովհետև այդպես մի քանի տգետ գլուխներ հարմա՞ր են համարում արտաքին քաղաքականություն վարելու տեսանկյունից: Արդյո՞ք այսպիսի առաջնորդով մենք չենք գնում դեպի լիակատար ֆիասկո: Արցախի անկախությունը հակապետական, հակահայկական, տերպետրոսյանական գաղափար է: Նոր, ազգային իշխանությունն անպայմանորեն ուղղելու է այդ դավաճանական սխալը, որ մենք դեռ դավանում ենք արդեն շուրջ երեսուն տարի»: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
