Կանգառների տաղավարների ապակիները կոտրած անձին ոստիկանները բերման են ենթարկել
![]() 331 Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 19:55 Օգոստոսի 31-ին համացանցում հրապարակում էր եղել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում կանգառներ են վնասել։ Մի տղամարդ բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել՝ վնասելով ընդհանուր 6 կանգառ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Մալաթիայի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ, կարճ ժամանակում պարզեցին տղամարդու ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեպքերից ժամեր անց՝ արդեն սեպտեմբերի 1-ին, ոստիկանության ծառայողները նրան բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին, որտեղ կասկածվողը տվեց խոստովանական բացատրություն։ Նախնական տվյալներով՝ Երևանի 36-ամյա բնակիչը, որն ամիսներ առաջ էր վերադարձել հայրենիք, ընտանեկան խնդիրներից նյարդայնացած՝ վրդովմունքը պարպել էր երևանցիներին պատկանող գույքը վնասելով։ Նման արարքները դատապարտելի են ոչ միայն օրենքի տեսանկյունից․ յուրաքանչյուրս պետք է հոգատարություն դրսևորի մեր քաղաքի, մեր հայրենիքի նկատմամբ՝ կառուցելով ու շենացնելով, այլ ոչ թե վնասել ու ոչնչացնել։ Ոստիկանությունը օպերատիվ ու հետևողականորեն արձագանքելու է նմանօրինակ ցանկացած ոտնձգության։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
