Պահնորդական ընկերության գործունեությունն Ամուլսարում կասեցվել է. ՀԲՃ
![]() 358 Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ., 10:30 Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի օգոստոսի 28-ի եզրակացության համաձայն կասեցվել է «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊ ընկերությանը մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը: «Սա առաջին հերթին կարևոր էր օրինակությունը վերահաստատելու և բռի ու բռնության հակումներ ունեցող մարդկանց Ամուլսարի տարածքից հեռացնելու առումով։ Բացի այդ մեկ անգամ ևս ցցուն արտահայտվեց, թե ինչ որակի ու ինչպիսի անօրինականություններ թույլ տվող ընկերությունների հետ են համագործակցում հանք շահագործելու մտադրություններ ունեցողները։ Հանձնաժողովի ամողջական եզրակացությանը կարող եք ծանոթանալ այստեղ, որտեղ նկարագրված են այդ ընկերության թույլ տված անօրինականությունների մի մասը միայն։ Իրականում դրանք շատ ավելի լայնածավալ են ու անաչառ գնահատման դեպքում այս ընկերության լիցենզիայի գործունեությունը պետք էր ընդհանրապես կասեցնել՝ ինչպես մինչ այս առաջարկվել էր ոստիկանությունում իրականացրած վարչական վարույթի արդյունքներով»,- նշված է հաղորդագրության մեջ։ ![]() |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30

