«Փողոցի թագավորը կաբինետ տեղափոխվելուց առաջ հայտարարեց, որ ինքն «իզմ»-եր չունի». Անդրանիկ Թևանյան
![]() 312 Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 16:30 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իզմ»-երի և հայրենիքի բացակայությամբ իշխանությունը Փողոցի թագավորը կաբինետ տեղափոխվելուց առաջ հայտարարեց, որ ինքն «իզմ»-եր չունի։ Դա նշանակում էր, որ չեն լինելու սկզբունքներ, գաղափարներ և բարոյականություն։ Փողոցի թագավորը ձևավորվել է մի միջավայրում, որտեղ գլխավոր քաղաքական կոդը հետևյալն է․ «Առանց Ղարաբաղյան հակամարտության և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։ Ինքը պայքարել է այս կոդի հաղթանակի համար, և մենք ունեցել ենք 2008-ի մարտի 1-ի 10 զոհերը։ Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ «փողոցայինի» «հոգևոր» ու քաղաքական հայրերը հիմնականում ճիշտ են գնահատել 100 տարի առաջ Սևրում տեղի ունեցածը, բայց սխալ եզրահանգման են եկել՝ չտարբերելով թուղթը տնօրինվող տարածքից, չհասկանալով վիրտուալ հայրենիքի ու իրական պետության տարբերությունը։ Հիմա 2008-ի միտինգավարը փորձում է տարանջատվել իր անցյալից ու ձերբազատվել կոմպլեքսներից՝ ընկնելով մյուս ծայրահեղության գիրկը և հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Դա, իհարկե, չի խանգարում նույն այդ մարդուն հայտարարել, որ Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին։ Այն ժողովրդին, որը Երևանն է պահանջում։ Ահա թե ինչ է լինում, երբ քաղաքականությունը պաշտոնապես հայտարարվում է անբարոյականություն»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
