Հնարավո՞ր է, որ թանկանա Երևանում տրանսպորտի սակագինը. մեկնաբանում է քաղաքապետի խոսնակը
![]() 260 Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ., 00:35 Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է Երևանում առաջիկայում նախատեսվող նոր տրանսպորտային ցանցը, նոր պատվիրված տրանսպորտային միջոցների առավելությունները, օգտվելու կարգը: Հարցին, թե տրանսպորտային ցանցի բարելավման դեպքում հնարավո՞ր է, որ թանկանա տրանսպորտային սակագինը, Հակոբ Կարապետյանն ասել է. «Այս պատվիրված 100 մեքենաների դեպքում կարող ենք ամենայն վստահությամբ ասել, որ սակագնի որևէ վերանայում չի լինի: Իսկ ընդհանրապես սակագնի վերանայման հարց այս պահին չի քննարկվում, այս փուլում չկա: Ամեն դեպքում ինչ-որ մի ժամանակ հնարավոր է սակագնի վերանայումը. ոչ թե, ասենք, գինը 100-ից դառնա, 150 կամ 200 դրամ, այլ ընդհանրապես սակագնային համակարգը փոխվի և ճկուն համակարգ ստեղծվի, ենթադրենք՝ թոշակառուների կամ ուսանողների համար»,- ասել է նա: Եթերի ընթացքում Հակոբ Կարապետյանը հայտնել է նաև, որ առաջիկայում մետրո-ավտոբուս-տրոլեյբուս միասնական տոմսային համակարգ է լինելու: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
