ՍԴ դատավորի թեկնածուների շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում. «Ժողովուրդ»
![]() 276 Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ., 10:20 «Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացառիկ եզրակացություն է տվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի անցյալի, կատարած աշխատանքի վերաբերյալ: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունում նշվում է, թե Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնել Հայաստանը: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին մեծ գումարներ է պարտագրել վճարել, և վճիռների զգալի մասը քննվել է հենց Խունդկարյանի կողմից: Ու հիմա ԱԺ իշխանական խմբակցությունը ծանր կացության մեջ է. այդ պայմաններում ինչպե՞ս քվեարկել Խունդկարյանի օգտնին: Հիշեցնենք, որ ԱԺ իշխանական խմբակցության համար անընդունելի է նաև ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, որը մեկ անգամ արդեն մերժվել է նույն մեծամասնության կողմից: Հիմա էլ մտավախություն կա, որ նրան էլի չեն ընտրի: Ու եթե ԱԺ-ն չընտրի Խունդկարյանիև, Վաղարշյանին, ՀՀ Սահմանադրական դատարանում քվորումի խնդիր է լինելու: Մի բան հիմա պարզ է. այժմ քննարկումներ են ընթանում, որ գոնե երեք թեկնածուներից մեկին՝ էդգար Շաթիրյանին, խորհրդարանն ընտրի որպես ՍԴ դատավոր, որը համեմատաբար անվիճելի անցյալ ունի, թեև նրա մասով էլ հիշատակվում է քեռին, որը ԱԱԾ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում: Մեծ հաշվով անբիծ կենսագրություն ունեցող իրավաբան-գիտնականի խնդիր կա երկրում»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
